Ո՞վ է Հայաստանում ռուսական զորքերի խմբավորման հարցով նոր ներկայացուցիչը. Պուտինի նոր նշանակումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել ք Պետական դումայում և Դաշնային խորհրդում Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ նախագահի ներկայացուցիչ: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության համացանցային պորտալում:
«Պետքարտուղար, ՌԴ պաշտպանության փոխնախարար Պանկով Ն.Ա.ին նշանակել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ ՌԴ Դաշնային ժողովի պալատներում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ ԶՈւ-ի ու ՌԴ ԶՈւ-իի Զորքերի (ուժերի) միավորված խմբավորման մասին համաձայնագրի վավերացման ժամանակ»,- նշվում է հրամանում: