ՀՀԿ-ական նորընտիր պատգամավորը 4 առանձնատուն ունի, 5 ավտոմեքենա
Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Ավետ Սարգսյանը, ով Սիսյանի քաղաքապետի եղբայրն է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը:
Նորընտիր պատգամավորը մեծ ունեցվածքի տեր է: 2004-2017 թվականերին «Հիդրո» ՍՊԸ-ն ղեկավարած Ավետ Սարգսյանը հայտարարագրել է 3 առանձնատուն, 3 հասարակական նշանակության շինություն, 4 հողամաս: Որպես շարժական գույք նա իր հայտարարագրում նշել է, որ ունի 3 մարդատար ավտոմեքենա (LEXUS GX, TOYOTA FORTUNER եւ GAZ 24) և 2 բեռնատար (Kamaz եւ UAZ): Բացի վերը նշված շարժական և անշարժ գույքից, Ավետ Սարգսյանը հայտարարագրում նշել է, որ ունի նաև մեկ՝ 8 միլիոն դրամը գերազանցող բնակելի տուն:
ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարագրել է 1.1 մլն դրամ և 2 հազար 600 դոլար: Որպես եկամուտի աղբյուր նա նշել է աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու պահին կազմել է մոտ կես միլիոն դրամ: