Սպասենք պարսիկների կողմից առաջին քայլին
Իսրայելի և Ադրբեջանի զենքի առևտրից անհանգստացել ենք ոչ միայն մենք, այլ նաև Պարսկաստանը: Մենք գոնե հաստատ գիտենք, որ այդ զենքը հարկ եղած դեպքում մեր ուղղությամբ է կրակելու, իսկ պարսիկները սկսել են առավել անհանգստանալ ու մտածում են, որ այդ զենքերը Իսրայելը տեղափոխում է Ադրբեջան, որպեսզի իրենց վրա կրակի:
Պարսկաստանում կատարվող ամեն տեսակ դժբախտությունների մեջ պարսիկները մեղադրում են Իսրայելին ու Իսրայելի սև ուրվականը ամեն քայլափոխի հետևում է իրենց:
Իմ կարծիքով Պարսկաստանը ամեն կերպ փորձելու է պետական ամենաբարձր մակարդակներով համագործակցի մեզ հետ:
Եթե իրենց կանխատեսումները ճիշտ են, իսկ դրանք հեռու չեն ճիշտ լինելուց, ապա Պարսկաստանին առաջին օգնություն ցուցաբերող հարևանը մենք ենք լինելու: Ճիշտա՝ մեկը լինի էս խառը ժամանակաշրջանում մեզ օգնի, բայց եթե Պարսկաստանը պատրաստ լինի մեզ հետ համագործակցության, ապա կպարտավորվի նաև, որպես հարևան, բախումների ժամանակ օգնության հասնի:
Իսկ, չորս կողմից թշնամիներով շրջապատված երկրի համար ցանկացած օգնություն, նույնիսկ շահախնդիր, օդ ու ջրի պես հարկավոր է:
Սպասենք պարսիկների կողմից առաջին քայլին:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: