Արտակարգ դեպք Եղեգնաձորում. 65-ամյա կինը բենզինը լցրել է իր վրա և հրկիզվել. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ ինքնահրկիզված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացուհի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնլ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ հերթապահ մասի պետ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Գևորգյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ այստեղ: