Անձնագրային որ գործողության դեպքում է վճարն ընդունվում կանխիկ
ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է, թե անձնագրային որ գործողության համար է վճարումն ընդունվում կանխիկ:
Անձնագրային ծառայությունների կողմից իրականացվող գործողությունների համար, եթե սահմանված է պետական տուրքի վճարում, արգելվում է վճարումն ընդունել կանխիկ: Առավել սեղմ ժամկետում անձնագիր ստանալու համար վճարվող գումարը նույնպես ընդունվում է անկանխիկ. քաղաքացու կողմից ներկայացվում է վճարումը հիմնավորող անդորրագիր:
Բացառություն է կազմում միայն սահմանային անցման կետում ՀՀ մուտք գործելիս օտարերկրացու կողմից մուտքի վիզա ստանալու համար վճարումը, որը կարող է իրականացվել նաև կանխիկ: