ԱՄՆ-ի յուրաքանչյուր երրորդ բնակիչ տառապում է գլոբալ տաքացումից
ԱՄՆ-ի յուրքանաչյուր երրորդ բնակիչ տառապում է գլոբալ տաքացման հետևանքներից: Այս մասին գրում է «Actualnes.org»-ը:
Մասնագետները ուսումնասիրել են գլոբալ մոնիթորինգը և պարզել, որ Ամերիկայի յուրաքանչուր երրորդ քաղաքացին անձամբ զգում է գլոբալ տաքացման հետևանքները, սակայն միայն տասից յոթն է համարում, որ իրավիճակը իսկապես սկսել է փոխվել:
«World Weather Attribution»-ը հայտնաբերել է՝ գլոբալ տաքացումը փոխկապակցված է բնական աղետների հետ:
Ըստ հետազոտությունների՝ այժմ կլիմայի փոփոխությունը ավելի արագ է կատարվում քան նախկինում, այդ պատճառով հետևանքները կարող են լինել անդառնալի, քանի որ ոչ բոլոր կենդանի օրգանիզմները կարող են շուտ հարմարվել նման փոփոխություններին: Այդ ամենը կհանգեցնի նաև մի շարք կենդանիների անհետացմանը: