Սերժ Սարգսյանը նոր օրենքներ է ստորագրել
Այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած հետևյալ օրենքները:
- «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին»: