Ագռավ ուտելու փառատոն Լիտվայում (լուսանկարներ)
Ըստ հնագույն սովորույթ` ամեն տարի Լիտվայի Կալնաբյարժե գյուղում ագռավներ ուտելու փառատոն է կազմակերպվում: Ագռավին ուտելու համար պատրաստում են տարբեր եղանակներով. տապակում են, եփում, շոգեխաշում և մարինացնում: Տեղացիների համար ագռավի միս ունելը սովորական երևույթ է: Ավանդույթի արմատները տանում են դեպի 19-20-րդ դարեր. այն ժամանակ Կալնաբյարժում կային ամառանոցներ ունեցող կալվածատերեր:
Եվ երբ բազմաթիվ ագռավներ խանգարում էին նրանց հանգստին, կալվածատերերը նրանց վրա որս էին կազմակերպում, ապա որպես կատակ՝ ուտում էին նրանց:
Այժմ տոնը կազմակերպվում է տարվա մեջ մեկ անգամ: Գյուղացիներին մատուցվում են արդեն սպանված և փետրազերծված ագռավներ, սակայն դեռ ոչ վաղ անցյալում գյուղացիներն իրենք էին որսում և փետրահան անում թռչուններին:
Որսի զոհ են դառնում հիմնականում ձագ ագռավները, որոնք հենց նոր պետք է թռչեն ու դուրս գան բնից:
Զբոսաշրջիկների համար այս ավանդույթը կրում է էկզոտիկ բնույթ, այդ պատճառով էլ տոնին բազմաթիվ զբոսաշրջիկներ են հավաքվում և ցանականում են փորձել անսովոր ուտեստը:
Տեղացիները սակայն նշում են, որ շատ բնապահպանական հասարակական կազմակերպություններ դեմ են անցկացվող տոնակատարությանը, սակայն տոնի արգելումը կհանգեցնի հնագույն ավանդույթի ոչնչացման: