Պետական բյուջե ավել վճարվել է 53.4 միլիարդ դրամ. ՊԵԿ
Այսօր՝ հունիսի 27-ին, Ազգային ժողովում 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ անցյալ տարի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների մեծությունը կազմել է 1 տրիլիոն 79.7 միլիարդ դրամ:
«2016թ.-ի ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների հարաբերակցության ցուցանիշը կազմել է 21.3 տոկոս, որը 0.1 տոկոսով գերազանցում է 2015թ.-ի ցուցանիշները, կանխատեսման համար հիմք ընդունված ցուցանիշը»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Նրա խոսքով՝ կատարողականի վրա ազդեցություն են ունեցել ոչ բարենպաստ մակրոտնտեսական միջավայրը, ԵԱՏՄ-ից փոխանցվող մաքսատուրքը և մի շարք այլ գործոններ:
ՊԵԿ նախագահը եզրափակեց, որ մակրոտնտեսական ոչ բարենպաստ միջավայրով, օրենսդրական փոփոխություններով պայմանավորված` 2016թ.-ի պետական բյուջեի հաստատված հարկային եկամուտը կազմել է 1 տրիլիոն 77 միլիարդ դրամ, այսինքն պետական բյուջե ավել վճարվել է 53.4 միլիարդ դրամ հարկային եկամուտ: