Արարատի մարզում 17-ամյա աղջիկը ծիրան հավաքելիս մահացել է օձի խայթոցից
Օրերս Արարատի մարզի Սուրենավան գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Օձը ծառի վրայից ընկել է այգում աշխատող 17-ամյա աղջկա վրա և խայթել նրան: Աղջիկը տեղում մահացել է։
Operativ.am-ի հետ զրույցում Սուրենավանի բնակիչներից մեկը նշեց, որ օձը խայթել է աղջկա ճակատը։ Գյուղացիները Շտապ օգնություն են զանգահարել, սակայն մինչև նրանց տեղ հասնելը, աղջիկը մահացել է։