Ասադը քիմիական նոր հարձակման է պատրաստվում. Վաշինգտոն
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչախումբը քիմիական նոր հարձակում է պատրաստում: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«ԱՄՆ-ն տեսնում է Ասադի վարչախմբի կողմից քիմիական զենքի կիրառմամբ այլ հարձակման պոտենցիալ նախապատրաստումը, որը կարող է հանգեցնել խաղաղ բնակիչների, այդ թվում՝ անմեղ երեխաների, մասսայական սպանության: Գործողությունները նման են 2017 թ.-ի ապրիլի 4-ին տեղի ունեցած քիմիական հարձակմանը»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Վաշինգտոնում նշում են, որ «եթե քիմիական հարձակումը տեղի ունենա, սիրիական կառավարության համար դրա գինը շատ բարձր կլինի»: