Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված զինվորի մոտ առաջընթաց է նկատվում. հայտնի չէ կենթարկվի՞ վիրահատության, թե՞ ոչ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախում հունիսի 16-ին վիրավորված և ուղղաթիռով Երևան՝ Մուրացանի հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանին միացված արհեստական շնչառության ապարատն անջատել են:
Նա մեկ շաբաթից ավելի գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, գրեթե անհույս, գիտակցության է եկել շաբաթ օրը։ Յուրին կշարունակի մնալ բժիշկների հսկողության ներքո, և առաջիկա օրերին պարզ կդառնա՝ կենթարկվի՞ վիրահատության, թե՞ ոչ։
Զինվորն ստացել էր գլխի հրազենային թափանցող վիրավորում»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: