Հայտնի է Մեսսիի հարսանիքի ճաշացանկը
Համացանցում քննարկում են ուտեստների ցանկը, որը հունիսի 30-ին «Բարսելոնա» ակումբի լավագույն ֆուտբոլիստ, 30-ամյա արգենտինացի Լիոնել Մեսսին սեփական հարսանիքին կհյուրասիրի իր մտերիմներին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Մինչև համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղի հարսանիքը մնացել է ընդամենը չորս օր: Այս ուրբաթ Ռոսարիո արգենտինական քաղաքում Լիոնել Մեսսին պաշտոնապես կձևակերպի իր ընկերուհու՝ Անտոնելլա Ռոկուցցոյի հետ հարաբերությունները:
Հարսանիքի նախօրեին համացանցում քննարկումներ են տեղի ունենում այն մասին, թե ինչ զգեստ կհագնի հարսնացուն, որքան գումար կծախսի ֆուտբոլիստը տոնական հրավառության վրա և ինչով կկերակրի Մեսսին հյուրերին: Ի դեպ, այս վերջինն արդեն հայտնի է: Ճաշացանկի լուսանկարը հրապարակվել է, և դրա շնորհիվ՝ այժմ բոլորը գիտեն, որ հյուրերը կճաշակեն վետչինայի մի քանի տեսակ, երշիկ, հավի միս, արգենտինական սթեյք: Հարսանիքին կաշխատի նաև սուշի-բար: