Երևանում «Priora»-ն բախվել է մայթի եզրաքարերին և երկաթե սյուներին. կան վիրավորներ. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Մոլդովական փողոցում՝ թիվ 48 շենքի դիմաց, Lada Priora մակնիշի 20 MM 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, բախվել է մայթի եզրաքարերին և երկաթե մի քանի սյուների:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մեքենան պատկանում է այլ մարդու, ով այն թողած է եղել արհեստավորի մոտ, իսկ մյուս վիրավորը հնարավոր է՝ հետիոտն լինի:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
Մանրամասները՝ այստեղ: