Կարճահասակ դահիճը
Ստալինյան ռեպրեսիայի դահճապետ Նիկոլայ Եժովն իր հատուկ դարակում որպես հուշանվեր պահում էր այն փամփուշտները, որոնցով 1927-ին գնդակահարել էր Զինովևին և Կամենևին, սա մի տեսակ մոլագարներին բնորոշ պահվածք:
1937-38թթ-երին ԽՍՀՄ-ում կար մի հետաքրքրիր արտահայտություն` «աշխատած ЧК-իստ», նման կերպ էին կոչում այն հատուկ դահիճներին, ովքեր ամենօրյա ռեժիմով զբաղված էին գնդակահարություններով: Այս մարդիկ չունեին ադեկվատ մտածողություն և մի քանի բաժակ ալկոհոլից հալուցինացիաներ էին ունենում:
Եժովը խրոնիկական ալկոհոլիզմով էր տառապում: Մի տարօրինակ հանգամանք. դահճը փայլուն գիտեր, որ ինքը Ստալինի ձեռքին ուղղակի մահակ էր, ում միջոցով «ժողովուրդների հայրն» ազատվում էր հին բոլշևիկ հեղափոխական կադրերից, նաև գիտեր, որ այդ պրոյեկտից հետո հաջորդիվ դրված է իր հարցը:
Արմեն Հովասափյան. Ֆեյսբուք