Վիկտորյա Լոպիրյովայի համար Մխիթարյանը Ռամոսի և Մեսսիի հետ նույն շարքում է (տեսանյութ)
2018թ. աշխարհի առաջնության դեսպան, ռուսաստանցի մոդել, հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովան Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նշել է իր համար լավագույն ֆուտբոլային պրոֆեսիոնալների շարքում Մադրիդի «Ռեալ-ի» պաշտպան Սերխիո Ռամոսի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
«Լավագույններից են Սերխիո Ռամոսը, Լիոնել Մեսին, և իհարկե հպարտության զգացում է առաջացնում «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը, ով հետխորհրդային տարածքից այսպիսի հաջողությունների հասած միակ խաղացողն է»,- նշել է Լոպիրյովան Kp.ru-ի եթերում: