Կարևոր է , որ երեխաները չեն մեծանա առանց հոր. ֆուտբոլիստ, ով մնացել է առանց ձեռքի և ոտքի (լուսանկարներ)
Տաղանդավոր ֆուտբոլիստ և շինարար Ջեյմս Մինեսը շինարարություն անելիս տանիքում էլեկտրահարվել է մետաղյա թիթեղների միջոցով: Էլեկտրաշոկի հետևանքվ Ջեյմսը վեց ամիս անցկացրել է հիվանդնաոցում, որտեղ նրա ձեռքերը և ոտքերը անդամահատվել են: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Ֆուտբոլիստի ընկերները նշել են, որ նա ֆուտբոլում հրաշալի հարձակվողի դերում էր հանդես գալիս: Սակայն կյանքը փոխվեց ֆուտբոլիստի հետ եղած միջադեպից հետո, որի ժամանակ նա տանիքից ընկել է վար և շուրջ 10 շաբաթ անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում:
«Ես մտածեցի, որ չէի կարող գրկել երկվորյակներիս նորից: Ես փորձեցի գրկել կնոջս, բայց ոչինչ չէի զգում, ես չգիտեի, թե ինչպես պետք է շարունակեմ ապրել»,- ասել է ֆուտբոլիստը:
Այժմ նախկին ֆուտբոլիստը սովորում է հաղթահարել պրոթեզները: Այժմ նա օգնության կարիք ունի ամեն հարցում, սկսած ատամները մաքրելուց: Սակայն նա չի հուսատվում, քանի որ ընտանքիը և հարազատները նրա կողքին են:
«Ես իսկապես երջանիկ եմ, քանի որ երեխաներս չեն մեծանա առանց հոր»,-եզրափակել է ֆուտբոլիստը: