40 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Էլվիս Փրեսլիի վերջին համերգը (լուսանկարներ)
40 տարի առաջ 1997թ. այս օրը Էլվիս Փրեսլին վերջին անգամ ելույթ ունեցավ հանդիսատեսի համար: Ինդիանապոլիսում տեղի ունեցած համերգով ավարտեց ռոքն-ռոլլի արքայի համերգային շրջագայությունը: Ճիշտ է` Էլվիսի համերգները այդ ժամանակ արդեն նախկին «շարմը» չունեին: Նա արդեն բավականին ծանրաշարժ էր, ավելորդ քաշ ուներ, անառողջ տեսք և ամենևին չէր համապատասխանում միլիոնավոր մարդկանց կուռքի կերպարին:
Էլվիսի հաջորդ համերգը նշանակված էր օգոստոսի 19-ին, սակայն համերգի նախօրեին ռոքն-ռոլլի արքան լոգարանում կորցրեց գիտակցությունը և մահացավ 42 տարեկան հասակում: Հայտնի երաժիշտի մահվան քննությունը գաղտնիացված էր, սակայն նրա երկրպագուների շրջանում կար տարածված մի տեսություն, որ Էլվիսը չի մահացել 1977թ., այլ ուղղակի թաքնվել է այն աշխարհից, որն արդեն սկսել էր իրեն հալածել: