Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի հետ՝ պահպանելով դիվանագիտական բոլոր կարգերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի հետ բոլոր դիվանագիտական կարգերին համապատասխան՝ նրա վարչակազմի անդամների մտահոգությունների: Այս մասին գրում է «РИА Новости»-ն
Վարչակազմի ներկայացուցիչների մի մասի կարծիքով` պետք է հեռավորություն պահել և համագործակցել ՌԴ-ի հետ մեծ զգուշավորությամբ: Սակայն Թրամփը և մի քանի համախոհներ կարծում են, որ պետք է հանդիպել Թրամփի հետ՝ պահպանելով բոլոր դիվանագիտական ձևականությունները:
Ինչպես փոխանցում է լրատվամիջոցը, ամերիկյան նախագահի աշխատակազմից որոշ խորհրդականներ խորհուրդ են տալիս Թրամփին հանդիպել Պուտինի հետ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում կամ կազմակերպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակության ներկայացուցիչների հետ «ռազմավարական կայունության բանակցություններ», որոնց նախագահների ներկայությունը պարտադիր չի լինի:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ չի բացառում Թրամփի՝ Պուտինի հետ հանդիպումը առաջիկա «մեծ քսանյակի» գագաթնաժոովից զատ, որը տեղի է ունենալու հուլիսի 7-8 Գերմանիայի Համբուրգ քաղաքում: