Որքա՞ն է կազմում ՀՀ պետական պարտքը
Այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնեց, որ ՀՀ արտաքին պարտքը կազմում է 4.3 միլիարդ դոլար, ներքին պարտքը՝ 1 միլիարդ 137 միլիարդ դոլար:
Ընդհանուր թվով Հայաստանի պետական պարտքը 2016 թ.-ի դրությամբ 5.9 միլիարդ դոլար է, որոնցից 5.4 միլիարդը կառավարության պարտքն է, 505 միլիոն դոլարը՝ Կենտրոնական բանկի
Նախարարի փոխանցմամբ՝ 2014 թ., նախորդ տարվա նկատմամբ, Հայաստանի անվանական պարտքը չի ավելացել, սակայն քանի որ եղել է փոխարժեքի շուրջ 17 տոկոս արժեզրկում, այն հանգեցել է պարտքի աճի՝ նույնիսկ այն պայմաններում, երբ անվանական պարտքը նվազել է: «2015-2016 թթ. մեզ մոտ պարտքի զգալի աճ կա: Արտաքին պարտքը, որ մենք 2015-2016 թթ. վերցրել ենք, կազմել է 510 միլիոն դոլար:
«Մենք գնում ենք պարտքը կայունացնելու ճանապարհով, որովհետև աստիճանաբար աճող պարտքը հանգեցնելու է արտամղման էֆեկտի՝ տոկոսադրույքներն ենք վճարելու, իսկ դրանից հետո ստիպված ենք լինելու խեղդել մնացած ծախսերը: Որպեսզի սա չլինի, մենք 2017թ. հայտարարել ենք կայունացման տարի»,- ասաց նախարարը:
Նա հավելեց, որ 2017թ. հետո կառավարությունը շեշտը դնելու է զարգացման քաղաքականության վրա: