Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի Սերխիո Ռամոսի հետ պայմանագիրը
Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի հետ կնքած պայմանագիրը: Այս մասին հայտնում է «Marca »-ն:
Նշվում է, որ ֆուտբոլիստի հետ ավելի վաղ կնքած պայմանագիրը լրանում է 2020 թ.-ի ամռանը:
Ռամոսը «Ռեալ» է եկել «Սևիլիայից» 2005 թ.-ին: Այս ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 522 խաղի, հարվածել 68 գոլ: Բացի դա, 12 տարվա ընթացքում Սերխիո Ռամոսը ճանաչվել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 4 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում:
Նա անցկացրած խաղերի թվով Իսպանիայի հավաքականի պատմության մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով Իկեռ Կասիլիասին: