Իսրայելը կրկին հարձակվել է սիրիական զորքերի դիրքերի վրա
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները կրակել են սիրիացի զինվորականների վրա Էլ-Քունեյթրա քաղաքի մոտակայքում, որը Դամասկոսից 40 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Հարձակման է ենթարկվել, մասնավորապես, սիրիական բանակի զրահամեքենան:
Երեկ Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիայից հասած կրակոցներին ի պատասխան՝ թիրախավորել էին Սիրիայի երկու տանկ և դիրքերը, որտեղից արձակվել էին գնդակները:
Սակայն Սիրիայում հավաստիացնում են, որ կրակի տակ են հայտնվել Էլ-Բաաս քաղաքի բնակելի շենքեր և ծառայողական կառույցներ, և վիրավորվել են 25 խաղաղ բնակիչներ: