Ադրբեջանական բանկերը շարունակում են դատի տալ Արցախյան պատերազմին մասնակցածներին
Ադրբեջանում թափ են առնում սկանդալներն Արցախյան պատերազմին մասնակցածների և ֆինանսական հաստատությունների միջև: Մի քանի օր առաջ ադրբեջանական «Para» ֆինանսական հաստատությունը դատի էր տվել անցյալ տարի ապրիլյան կարճատև պատերազմում հայերի կողմից ոչնչացված ասկյար Խալիգ Ազիզադեին՝ պահանջելով նրա ընտանիքից մարել զոհվածի պարտքերը:
Այս հարցը շատ արագ լուծում ստացած Մեհրիբան Ալիևայի միջամտության շնորհիվ...Իսկ այսօր արդեն «Bank of Baku»-ն է դատի տվել Արցախյան պատերազմի մասնակից Սիմուզար Աղաքիշիևային,ով ունի 4 անչափահաս երեխա և շահիդի կին է:
Այս մասին ազերիական ԶԼՄ-ներին ասել է ևս մեկ վետերան՝ գնդապետ-լեյտենանտ Աբուզեր Աբիլովը, միևնույն ժամանակ բողոքելով, որ սրանք եզակի դեպքեր չեն և Արցախյան պատերզամում մասնակցած բազմաթիվ զինվորականներ, այդ թվում նաև շահիդների ընտանիքները խնդիրներ են ունենում բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների հետ:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք