Փոկը բարձրացել է ընթացքի մեջ գտնվող մոտորանավակի վրա, որպեսզի իրեն ձուկ հյուրասիրեն (տեսանյութ)
Մեծ փոկը Մեքսիկայի ափերի մոտ բարձրացել է ընթացքի մեջ գտնվող մարդատար մոտորանավակի վրա, որպեսզի իրեն ձուկ հյուրասիրեն: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Տեսանյութը իր ինստագրամյան էջում է տեղադրել լուսանկարիչ Բրենդ Բիլմանը, որտեղից էլ արագորեն տարածվել է ողջ համացանցով:
Ի վերջո, երբ կենդանին ստանում է ձուկը, նա անմիջապես նավի վրայից ցատկում է դեպի ջուրը:
Ընդամենը մի քանի օրվա ընթացքում տեսանյութը դիտվել է շուրջ 700 հազարի անգամ: