Թբիլիսիի ճանապարհին Մոսկվա-Երևան ավտոբուսը բախվել է ծառին և կողաշրջվել. Shamshyan.com
«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մառնեոլի - Թբիլիսի ավտոճանապարհին «Scania» մակնիշի 97 DT 777 համարանիշի ավտոմեքենան բախվել է Nissan մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ծառին և կողաշրջվել:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում վթարի մեջ հայտնված քաղաքացիները , ովքեր եղել են ավտոբուսում, հայտնեցին. «Ավտոբուսով շարժվում էինք դեպի Թբիլիսի, երբ Nissan Tiida» մակնիշի IL100KA համարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի) ստեղծեց վթարային իրավիճակ, ավտոբուսը բախվեց «Nissan»-ին, այնուհետև հաստաբուն ծառին և կողաշրջվեց: Ավտոբուսում կային 30-ից ավելի ուղևորներ, որոնցից մի քանի հոգին մարմնական վնասվածքներ են ստացել ու հիմա ահազանգել ենք Վրաստանի համապատասխան ծառայություւններ, ովքեր ժամանում են դեպքի վայր»:
Մանրամասները՝ այստեղ.