Մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարը
Այսօր՝ հունիսի 25-ին, Երևանի «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարը։
Համագումարի մեկնարկը տրվել է Հայաստանի Հանրապետության օրհներգով։ Համագումարի սկզբում ընտրվեց հաշվիչ հանձնաժողով և քարտուղարություն։
«Ժառանգության» համագումարին ներկա են Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, Ազատամարտիկներ և «Ժառանգության» անդամները։