Երևանում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում. News.am
«News.am»-ը գրում է. Երևանում հունիսի 24-ի երեկոյան հնչած կրակոցների հետևանքով Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 26-ամյա Վահագն Գրիգորյանի վիճակը բավարար է: Այս մասին այսօր` հունիսի 25-ին, NEWS.am-ին տեղեկացրին «Էրեբունի» բժշկական կենտրոնից` նշելով, որ նրան տեղափոխել են միկրովիրաբուժական բաժանմունք, կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում կրակոցներ են հնչել. հունիսի 24-ին ժամը 23:00-ի սահմանում, անհայտ անձն Էրեբունի վարչական շրջանում կրակոցներ է արձակել Ազատամարտիկների 4-րդ նրբանցքի 6-րդ տան պատուհանի ուղղությամբ: