Բախվել են անասնաբույժի 06-ն ու «Վարորդ-ոստիկան համագործակցության լիգայի» իրավաբանի «Volkswagen»-ը . կան վիրավորներ. Shamshyan.com
«Shamshyan.com»-ը գրում է. Երեկ՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են Կապան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդան Սողոմոնյանի վարած «Volkswagen Golf» մակնիշի 45 FX 045 համարանիշի և Գեղարոտ գյուղի բնակիչ, 61-ամյա Սամվել Մուրադյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 06 ՕՏ 143 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 4-ամյա Մոնիկա Սողոմոնյանը և 06-ի ուղևոր, Գեղարոտ գյուղի բնակիչ Արման Մուրադյանը տեղափոխվել են՝ Մ.Սողոմոնյանը Ապարանի բժշկական կենտրոն, Ա. Մուրադյանը՝ Ծաղկահովիտ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանտար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ այստեղ.