Կալիֆորնիայում ընտրել են ամենատգեղ շանը (լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում արդեն 29-րդ անգամ անցկացվել է «Ամենատգեղ շուն» մրցույթը: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը:
Մրցույթի արդյունքում հաղթել է Նեապոլիտանական գամփռ ցեղատեսակի Մարթա անունով շունը:
Չնայած մրցույթի անվանը, այս կոչումը համարվում է աամենապատվաբերը: Մրցույթի արդյունքում հաղթած շան տերն արժանացել է 1.5 հազար դոլար մցանակի և ստացել է հնարավորություն Նյու Յորքում շան հետ միասին մասնակցելու «Ձեր ընտանի կենդանին» հեռուստատեսային շոուին:
Ժյուրին որոշում է ընդունում հաշվի առնելով շներից ստացած առաջին տպավորությունները, շան արտասովոր և անհատական հատկանիշները, ինչպես նաև լսարանի արձագանքները: