Քիչ առաջ Երևանում կրակոցներ են հնչել.26-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց.Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է.Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
Ժամը 23:00-ի սահմաններում անհայտ անձը Էրեբունի վարչական շրջանում կրակոցներ է արձակել Ազատամարտիկների 4-րդ նրբանցքի 6-րդ տան ուղղությամբ` կրակելով պատուհանին: Կրակոցների արդյունքում նշված հասցեից ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ոստիկանության ծառայողական մեքենայով` թևի մասում ստացված հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանց են տեղափոխել 26-ամյա Վահագն Գրիգորյանին:
Նշված հասցե են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները: