Իվանկա Թրամփին դատարան են կանչել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և օգնական Իվանկա Թրամփին դատարան են կանչել` կոշիկի դիզայնի կեղծարարության գործի հետ կապված: Այս մասին գրում է « Bloomberg»-ը:
«Aquazzura» ապրանքանիշը կարծում է, որ Իվանկան կոշիկի սեփական շարք ստեղծելիս կրկնօրինակել է իրենց հեղինակային դիզայնը: Դրա հետ մեկտեղ` բրենդի կոշիկները արժեն ավելի քան 780 դոլար, իսկ Իվանկայի թողարկած կոշիկները ավելի էժան արժեն` մոտ 150 դոլար: Իվանկան Պարտավոր է դատարան ներկայանալ մինչև 2017թ. հոկտեմբեր:
Դատարանը Իվանկային հնարավորություն է տվել ցուցմունքներ տալ ոչ թե Նյու-Յորքում, այլ Վաշինթոնում: