2000-ական դրամ յուրաքանչյուր «պաս» տված դիակի համար կամ կրկին «պետական ռեկետ»
Քիչ առաջ հեռախոսազանգ ստացա, զանգահարողը` երևանյան դիահերձարաններից մեկի շտապ օգնության մեքենայի վարորդ էր, իր հետ էր նաև մարզերից մեկի դիահերձարանի շտապ օգնության բրիգադի վարորդը և ուղեկցողը։
Բոլորի հետ խոսեցի առանձին, ուշադիր և համբերատար լսեցի մարդկանց խնդիրը և խնդրանքը, մասնավորապես նրանք պատմեցին, թե ինչպես են հիվանդանոցներից կամ շտապ օգնության մեկնած բժիշկների կողմից դիակ ունենալու ահազանգից հետո տեղյակ պահում դիահերձարան և,ուշադրություն, յուրաքանչյուր «պաս» տված դիակի համար դիահերձարանից մեկնած բրիգադից պահանջում 2000-ական դրամ, սակայն խնդիրը այսքանով չի ավարտվում և երբ մեկնած բրիգադը ժամանելով դեպքի վայր չի կարողանում մահացածի բարեկամներից կորզել գումարը` ապա իրենք ստիպված իրենց գրպանից են վճարում, տականքության սխեման այսպիսինն է: Ես Ձեզ ուղարկում եմ դիակի մոտ, դո՛ւք տեղափոխման համար հարազատներից կամ բարեկամներից պոկում եք 5000-10.000 դրամ ( նայած իրենց վճարունակությանը) և այնուհետև այդ 5000-ից 2000-ը բերում եք ինձ, կտան թե՞ չեն տա` դա ձեր պրոբլեմն է, այնպես պիտի անեք, որ տան.կամ էլ, եթե ուզում եք մնալ և աշխատել նույն տեղում, ինքներդ ձեզ գրպաններից վճարեք։
Կարճ ասած կրկին «պետական ռեկետ», որի մեղավորությունը անտերության, անգործության և վերահսկողության մթնոլորտի բացակայությունն է։
Եվ Երևան քաղաքի և մարզային դիահերձարանի բրիգադի այս աշխատակիցները` իրենց անձի գաղտնիության ապահովման դեպքում պատրաստ են տալ ցուցմունքներ և մանրակրկիտ պարզաբանել այս անմարդկային վերաբերմունքի ու երևույթի մասին։
Էմիլ Մարկոսյան.ֆեյսբուք: