Ադրբեջանի, Ղազախստանի և ՌԴ ավելի քան 2 000 քաղաքացի հետախուզվում է որպես վարձկան ահաբեկիչ
ԱՊՀ-ի ավելի քան երկու հազար քաղաքացի, ովքեր արտասահմանում մարտական պատրաստվածություն են անցել, հետախուզման մեջ են գտնվում: Այս մասին հաղորդել է Հակաակաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու կոմիտեների ճեպազրույցի ժամանակ: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Այս տարվա հունիս ամսվա դրությամբ ահաբեկչական և ծայրահեղական բնույթի հանցագործություններ կատարելու համար հետախուզման մեջ են գտնվում ԱՊՀ երկրների ավելի քան յոթ հազար քաղաքացիներ: Ընդգծեմ, որ նրանցից ավելի քան 2 000-ը վարձկաններ են, այսինքն՝ այն դեմքերը, ովքեր մասնակցել են երեք երկրի տարածքում տեղի ունեցած ռազմական գործողություններին ապօրինի զինված միավորումների և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կազմում»,- հաղորդել է Անդրեյ Նովիկովը:
«Մշտական աշխատանք է տարվում այդ անձանց ֆոտոռոբոտները կազմելու համար»,- հավելել է նա: ՄԱԿ-ի ԱԽ-ի կոմիտեները ահաբեկչական կազմակերպություն են համարում «ԻՊ»-ը, «Ալ-Քաիդա»-ն, «Թալիբան»-ը:
Խոսելով մարտիկ-ահաբեկիչների խնդրի մասին՝ նա նշել է, որ ԱՊՀ երկրների բնակիչները, ովքեր մասնակցել են աֆղան-պակիստանյան գոտու զինված կոնֆլիկտներին, Սիրիայում, Իրաքում, իսկ դրանք Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի քաղաքացիներն են, ստանալով իսկական մարտական պատրաստվածություն և փորձ, սկսել են վերադառնալ ԱՊՀ-ի տարածք, Հյուսիսային Կովկասում, Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում միավորումներն ուժեղացնելու համար: