Բելգիացի սենատորն Արցախում չի թաքցրել հիացմունքը
Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհվածքաջորդիների և Հայրենական մեծ պատերազմի զոհերիհիշատակին:
Նույն օրը ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը ճանաչողական այցով եղել է Ստեփանակերտի ականազերծումիրականացնող կամակերպությունում և Արցախի օդանավակայանում: Յորիս Պոշետը շրջել է օդանավակայանի տարածքում, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը ևմիջազգային չափանիշերին համապատասխանող ավիասարքավորումներին:
Բելգիացի սենատորը եղել է նաեւ «Արցախ Բրենդի Կոմպանի»-ում, շրջել մառաններում, արտադրամասերում, ծանոթացել արտադրության տեսակներին: Եվրոպացի հյուրին ներկայացրել եննաև գործարանի հիմնադրման պատմությունը:
Յորիս Պոշետն այնուհետև եղել է հայոց հնագույն քաղաք Տիգրանակերտում: Եվրոպացի հյուրը ծանոթացել է հնավայրին,Տիգրանակերտում ընթացող պեղումներին, իսկ թանգարանում լսելքաղաքի պատմությունը:
Այնուհետև Ստեփանակերտում պատգամավորն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ուսում են ստանում 12-18 տարեկան 500-1000 արցախցի երեխա: Չթաքցնելով հիացմունքը` Յորիս Պոշետը նշել է, որ Արցախն ունի հիանալի երիտասարդություն և հավելել, որ «Թումոյի» սաներիստեղծագործ միտքն ապագայում վստահաբար կդառնա Արցախիտնտեսության զարգացման բանալին: Իսկ իր աղոթքն առԱստված Բելգիացի սենատորը հղել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում:
Յորիս Պոշետի այցը հայկական երկրորդ հանրապետություն բավականին հագեցած էր: Ֆլամանդական խորհրդարանիպատգամավորն Արցախի ու արցախցու մասին ստացած իրտպավորություններն ամփոփել է Ստեփանակերտումհրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողների հետհանդիպմանը Յորիս Պոշետը նախ հանդես է եկել ներածականխոսքով: Անդրադառնալով իր այցին` սենատորը, չթաքցնելովհիացմունքը, նշել է.
«Անցնող օրերին ես պատիվ ունեցա հանդիպելու Արցախի Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, պատգամավորների, արտաքին գործերի և մշակույթի նախարարների հետ: Այդհանդիպումներն ինձ հնարավորություն տվեցին առավել մանրամասն ծանոթանալու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին: Պետք է ասեմ, որ անչափ ուրախ էի այստեղ լինելու համար և հնարավորության դեպքում ապագայում անպայման նորից կայցելեմ: Հիացած եմ ընդունելությամբ,բնությամբ և համեղ ուտելիքներով»:
Այնուհետև լրագրողների հետ հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանով:
Տեղեկացնենք, որ Բելգիայի Թագավորության ֆլամանդական խորհրդարանի անդամ Յորիս Պոշետի այցն Արցախի Հանրապետություն կայացել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի նախաձեռնությամբ: