2017 թվականի ամռան թոփ 5 ավտոմեքենաները (լուսանկարներ)
Համաշխարհային ավտոշուկայում դրական միտումներ են նկատվում: Այս առումով առանձնացվել են 2017 թվականի ամռան լավագույն ավտոմեքենաները: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:
Ցուցակի առաջնորդը գերմանական արտադրության «Volkswagen Atlas 2018»-ն է, որն ի սկզբանե անվանվել է «Teramont crossover»: Յոթ տեղանի ամենագնացը կվաճառվի Չինաստանի ներքին շուկայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Մերձավոր արևելքում: Ըստ ավտոմոբիլային փորձագետների՝ ավոտմեքենան կատարյալ է ամառային հանգստի գնալու համար:
Երկրոդ տեղում «Subaru Crosstrek»: Առաջին սերնդի ավտոմեքենան թողարկվել է 2012 թվականին: 2017-ի մոդելը ավելի էլեգանտ և գրավիչ է: Նորացված ավտոմեքենան հագեցած է ժամանակակից տեխնիկայով: Գինը դեռևս հայտնի չէ, սակայն դրա հին մոդելը վաճառվել է 21 հազար դոլարով:
Երրորդ տեղում «Nissan Qashqai»-ն է: Մեքենան հաջողությամբ վաճառվել է եվրոպական շուկաներում: Այս ավտոմեքենան էլ յոթ տեղանոց է և նախատեսված է ամառային ճանապարհորդությունների համար:
Չորրորդ հորիզոնականում «Volvo XC60» ավտոմեքենան է: Առաջին անգամ ներկայացվել է Ժնևի ավտոսրահում, և դարձյալ համարվում է հարմարավետ ավտոմեքենա ամառային շրջագայության համար:
Հինգերորդ հորիզոնականը զբաղցրել է «Audi A5 Sportback», այս մեքենաները խորհուրդ են տալիս քշել հարթավայրային քաղաքներում: Փորձագետների կարծիքով՝ մեքենան հարմարավետ է գնային առումով: Այն տատանվում է 26 միլիոն եվրոյի շրջանակներում: