ՊՊԾ գունդը զավթածների նպատակը, նպատակին հասնելու միջոցը և արդյունքը
Ցանկացած միջոցառում կամ գործողություն ունի երեք միմյանց հետ փոխկապակցված կարևոր բաղադրատար
1. Նպատակ.
2. Ընթացք կամ նպատակին հասնելու միջոց.
3.Արդյունք:
ՊՊԾ գունդը զավթողների նպատակը իրենց կողմից ներկայացվում էր պետության և ժողովրդի համար: Բայց ինքներդ դատեք, պետության համար պետություն քանդում են՞, ժողովրդի կամ ազգի համար սեփական ժողովրդի ծոցից դուրս եկածին սպանում են՞, նրա զավակին որբացնում են՞: Իհարկե ոչ:
ՆՊԱՏԱԿԸ մեկն էր, պառակտել ու քանդել երկիրը, բախումը սրացնել այն աստիճան, որ իրենց նմանները ներխուժեն գունդ, միանան իրենց, զինվեն և ավելի մեծ մասշտաբի քանդեն:
ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԻՆ կամ գործողության ընթացքին բազմիցս անդրադարձել եմ: Իհարկե նման գործողության ընթաքը թելադրում էր միայն մեկ նպատակ. զավթել, թալանել, սպանել, պառակտել: Այսպիսի գործողության ընթացքը ոչ մի արդարացում չունի ցանկացած տեսանկյունից:
ԱՐԴՅՈՒՆՔ. Ինչ ունեցա՞նք: Զոհեր, որբացած մանուկներ, պետությանը պատճառված նյութական վնաս…Այս ամենի համար պետք է ծափահարե՞նք, փառաբանե՞նք, հերոսացնե՞նք:
Դե այս երեք բաղադրատարը փոխկապակցեք և տրամաբանեք:
Մնացական Բիչախչյան. ֆեյսբուք: