Թրամփն Օբամային մեղադրել է անգործության մեջ
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նախընտրական քարոզարշավի մեկնարկից ոչ շատ առաջ իմացել է Ռուսաստանի միջամտության մասին, սակայն չի խոչընդոտել հակաիրավական գործողություններին: Այսպիսի հայտարարություն է արել Դոնալդ Թրամփը: Այս մասին գրում է Actualnews.org-ը՝ հղում տալով «The Hill»-ին:
ԱՄՆ-ն մինչև այժմ առանց ապացույցների մեղադրում է ռուս հաքերներին ՌԴ կառավարության հետաքրքրությունների համար քվեարկության արդյունքները փոփոխելու մեջ: Ռուսաստանն իր հերթին հերքում է մեղադրանքները:
Կինոռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը պատմել է, որ ոչ թե Մոսկվան, այլ Վաշինգտոնն է բոլոր միջոցներով փորձում ազդել դիվանագիտական ալիքների վրա, որպեսզի ազդի նաև ՌԴ նախագահական ընտրությունների վրա: