Գեղարքունիքի մարզում վթարված ՊՆ ավտոբուսում եղել է 30 պայմանագրային զինծառայող (լուսանկարներ)
Գեղարքունիքի մարզում այսօր՝ առավոտյան 6:30- սահմաններում Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհի՝ Դարանիկ գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ГАЗ 66 մակնիշի ավտոբուսը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ավտոբուսում եղել են 30 պայմանագրային զինծառայողներ, որից 14 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։
ՀՀ ՊՆ հաղորդմամբ՝ այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 զինծառայող:
«Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող, մեկի վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխվում է Երևան, մյուսները հետազոտվում են, նախնական վիճակները գնահատվում է բավարար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ իրավիճակ փոխվել է, և բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության: