Հայտնի են ամենաանհուսալի մեքենաները
Ամերիկյան ընկերությունը լուրջ հետազոտություն է անցկացրել տարբեր իրավիճակներում ամենաանապահով մեքենաները պարզելու համար: Միացյալ Նահանգներում փորձարկվել են ավելի քան 80 000 ավտոմեքենաներ: Այս մասին գրում է Car.ru-ն:
Հետազոտությանը մասնակցած մարդիկ պետք է թեստի հարցերին պատասխանեին: Հարցերը վերաբերում էին իրենց մեքենաների շահագործամը՝ ձեռք բերելուց հետո առաջին երեք ամիսների ընթացքում:
Հարցմանը մասնակցած մարդկանց պատասխանների հիման վրա կազմվել է այս կամ այն մոդելի հուսալիության չափը:
Հուսալիության հարցում ամենաթույլը, պարզվել է, «FIAT»-ն է, որին հաջորդում է «Jaguar»-ը: «Volvo» մակնիշի ավտոմեքենաները նախորդներից ավելի լավ արդյունք են ցուցաբերել: