Այս ամռան լավագույն թոփ-10 մեքենաները
Ավտոփորձագետները կազմել են այս տարվա ամռան լավագույն մեքենաների թոփ-10-ը՝ առաջին հորիզոնականը տալով գերմանական նոր մոդելին՝ մեծ քրոսովեր «Volkswagen Atlas»-ին: Այս մասին գրում է «Экономика сегодня»-ն:
Երկրորդ հորիզոնականում «Subaru Crosstrek»-ն է, որը ռուս սպառողներին հայտնի է «Subaru XV» անվամբ: Ավտոմեքենան կառուցվել է նոր մոդուլային պլատֆորմով:
Եռյակը եզրափակում է ճապոնական քրոսովեր «Nissan Qashqai»-ն, որը նշանակալիորեն վերափոխվել է 2017 թվականին: Չորրորդ հորիզոնականում շվեդական նորույթն է՝ «Volvo XC60»-ը:
Տասնյակում են ընդգրկվել նաև «Audi A5»-ը, «Land Rover Discovery»-ն, «Honda Odyssey»-ը, «Porsche 911»-ը, «Lexus LC500»-ը և «Mercedes-Benz E-Classe»-ը: