Նոր մանրամասներ ՊՆ պետահամարանիշով մեքենայի վթարից տուժած զինծառայողների վիճակից. ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոր մանրամասներ է հաղորդում այսօր առավոտյան ավտովթարի ենթարկված պայմանագրային զինծառայողների առողջական վիճակից.
«Իրավիճակ փոխվեց։ Բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության» գրել է մամուլի խոսնակը: