Արաբական երկրների պահանջները անընդունելի և անիրագործելի են. Կատար
Պաշտոնական Դոհան մեկնաբանել է արաբական երկրների ներկայացրած պահանջների ցուցակը և նշել, որ Կատարի համար արաբական երկրների պահանջներն անընդունելի և անիրագործելի են: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Ըստ Կատարի՝ կառավարության Էգիպտոսի, Արաբական միացյալ էմիրությունների, Սաուդյան Արաբաիայի, Բահրեյնի պահանջներն են սահմանափակել Դոհայի ինքնիշխանությունը, և նպատակը ոչ թե հարաբերություններ կառուցելն է, այլ միջամտելը երկրի ներքին գործերին:
Կատարից պահանջների թվում են Իրանի հետ հարաբերությունների խզումը, Թուրքիայի ռազմաբազայի վերացումը, «Ալ Ջազիրա» հեռուստաաալիքի հեռարձակման դադարեցումը:
Արաբական երկրները կվերսկսեն իրենց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ պահանջների կատարումից հետո: