Ավտովթարի հետևանքով 12 զինծառայող է հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 զինծառայող:
«Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող, մեկի վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխվում է Երևան, մյուսները հետազոտվում են, նախնական վիճակները գնահատվում է բավարար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։