Ո՞վ է «ԻՊ»-ի «թագաժառանգը»
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր առաջնորդը կարող է դառնալ ենթադրյալ սպանված առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի օգնականներից մեկը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Հնարավոր թեկնածուների թվում են Ալ Բաղդադիի կարևոր օգնականներ Իյադ ալ Օբայդին և Այադ ալ Ջումայլին:
Հունիսի 16-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հավանաբար Ալ Բաղդադին սպանվել է: Սակայն գերատեսչությունում ընդգծել են, որ այս տեղեկությունը դեռևս ստուգվում է տարբեր աղբյուրներով:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը դեռևս չի հաստատել «ԻՊ»-ի առաջնորդի սպանության լուրը: Ալ Բաղդադիին սպանելու մասին հաղորդվել է բազմիցս: Համենայն դեպս, այդ լուրերից և ոչ մեկը մինչև այս պահը չի հաստատվել: