Չինաստանում սողանքների պատճառով փլատակների տակ է հայտնվել ավելի քան 100 մարդ
Չինաստանի Սիչուան նահանգում հորդառատ անձրևների հետևանքով սողանքներ են սկսվել: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը:
Սիչուան նահանգի Մաո վարչական շրջանում ավելի քանի 100 մարդ է սելավների պատճառով փլատակների տակ մնացել:
Աղետի հետևանքով ավերվել են շուրջ 40 տներ:
Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում: