Պատմության մեջ այս օրը. հունիսի 24
Դեպքեր
444 - Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառում կայացավ Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը։
1916 - Դերասանուհի Մերի Փիքֆորդը պայմանագիր ստորագրեց «Paramount Pictures» ընկերության հետ 1 040 000 ԱՄՆ դոլարով։
1934 - Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվեց Կիև։
1935 - Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը։
1947 - Ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ 9 տարօրինակ օբյեկտ, նա դրանք նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ «թռչող ափսե» անվանումը (ՉԹՕ)։
2006 - Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն։
2016 - Հռոմի Պապը ուխտագնացության գնաց Հայաստան։
Ծնունդներ
1879 - Ագրիպինա Վագանովա,սովետական բալետի արտիստուհի, բալետմայստեր և մանկավարժ
1908 - Արտեմ Ալիխանյան, գիտնական (մահ. 1978)
1935 - Ռոբերտ Դաունի (ավագ),ամերիկացի ռեժիսոր և դերասան, նաև սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր
1940 - Վիտորիո Ստորարո, իտալաամերիկացի կինոօպերատոր, Օսկարի եռակի դափնեկիր
1963 - Յուրի Կասպարյան, հայազգի երաժիշտ, եղել է ռուսական «Կինո» ռոք խմբի կիթառահար
1968 - Բորիս Գելֆանդ, իսրայելցի, նախկինում՝ խորհրդային և բելառուսցի շախմատիստ, գրոսմայստեր (1989)
1985 - Դիեգու Ալվեշ,բրազիլացի ֆուտբոլիստ, դարպասապահ
1987 - Լիոնել Մեսի, արգենտինացի ֆուտբոլիստ
Մահեր
1978 - Մստիսլավ Կելդիշ,խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ, 1960-1961 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ, 1961-1975 թվականին՝ նախագահ
2001 - Սպարտակ Սաֆյան, հայ նկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ