Ինչի՞ն է սպասում Տաճատ Վարդապետյանը. նա ԱԺ-ում իր աշխատասենյակը դեռ չի հանձնել
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պոետ, ծնունդով Ջավախքից, նախորդ ԱԺ-ի պատգամավոր Տաճատ Վարդապետյանի սիրտը խորհրդարանից չի կտրվում։ Նա օրենսդիրում իր աշխատասենյակը դեռ չի հանձնել։
Սա թերևս պայմանավորված է նրանով, որ ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն՝ 33-րդ համարն ինքն է, և եթե պատգամավորներից մեկը գնա այլ աշխատանքի, բախտը կժպտա պոետին, եւ նա կվերադառնա ԱԺ։
Ոմանց կարծիքով, նրա հերթը կհասնի 2018-ին։ Վարդապետյանի հետ խոսել չհաջողվեց՝ անհասանելի էր։ Ասացին, որ հայրենիք է մեկնել»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: