Յուրաքանչյուր «Պաս» տված դիակի համար շտապ օգնությունը դիահերձարանից մեկնած բրիգադից պահանջում է 2000-ական դրամ
Քիչ առաջ հեռախոսազանգ ստացա, զանգահարողը` Երևանյան դիահերձարաններից մեկի շտապ օգնության մեքենայի վարորդ էր, իր հետ էր նաև մարզերից մեկի դիահերձարանի շտապ օգնության բրիգադի վարորդը և ուղեկցողը։
Բոլորի հետ խոսեցի առանձին, ուշադիր և համբերատար լսեցի մարդկանց խնդիրը և խնդրանքը, մասնավորապես նրանք պատմեցին թե ինչպես են հիվանդանոցներից կամ շտապ օգնության մեկնած բժիշկների կողմից դիակ ունենալու ահազանգից հետո տեղյակ պահում դիահերձարան և ուշադրություն` յուրաքանչյուր «Պաս» տված դիակի համար դիահերձարանից մեկնած բրիգադից պահանջում 2000-ական դրամ, սակայն խնդիրը այսքանով չի ավարտվում և երբ մեկնած բրիգադը ժամանելով դեպքի վայր չի կարողանում մահացածի բարեկամներից կորզել գումարը` ապա իրենք ստիպված իրենց գրպանից են վճարում, տականքության սխեման այսպիսինն է. Ես Ձեզ ուղարկում եմ դիակի մոտ, Դո՛ւք տեղափոխման համար հարազատներից կամ բարեկամներից պոկում եք 5000-10.000 դրամ ( նայած իրենց վճարունակությանը) և այնուհետև այդ 5000-ից 2000-ը բերում եք ինձ, կտան թե՞ չեն տա դա Ձեր պրոբլեմն է, այնպես պիտի անեք, որ տան կա՛մ էլ եթե ուզում ե՞ք մնալ և աշխատել նույն տեղում ինքներդ Ձեզ գրպաններից վճարեք։
Կարճ ասած կրկին «Պետական Ռեկետ», որի մեղավորությունը անտերության, անգործության ևվերահսկողության մթնոլորտի բացակայությունն է։
Եվ Երևան քաղաքի և մարզային դիահերձարանի բրիգադի այս աշխատակիցները` իրենց անձի գաղտնիության ապահովման դեպքում պատրաստ են տալ ցուցմունքներ և մանրակրկիտ պարզաբանել այս անմարդկային վերաբերմունքի ու երևույթի մասին։
Էմիլ Մարկոսյան. Ֆեյսբուք: