Ի՞նչ էր նշանակում Փաշինյանի ելույթից առաջ Սամվել Նիկոյանի խաչակնքվելը
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է ելույթ ունենար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը խաչակնքվեց: Այս տարօրինակ արարքի շուրջ Սամվել Նիկոյանից պարզաբանում խնդրեցինք:
«Armtimes.com»-ի հարցին, թե ինչու է նա խաչակնքվել, Նիկոյանը պատասխանեց, թե դա կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ, և խաչակնքվելը վերաբերում էր իր և Նաիրա Զոհրաբյանի զրույցի թեմային: «Եթե ուշադիր լինեք, ես շրջված էի դեպի Նաիրա Զոհրաբյանը, և մենք զրուցում էինք լրիվ ուրիշ թեմայի շուրջ:
Խաչակնքվում են չարի ու շառի դեպքում, իսկ Փաշինյանին ես համարում եմ լավ, նորմալ մարդ»,-ասաց Նիկոյանը՝ հավելելով, որ պետք չէ ուրիշ բաներ մտածել»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: