Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու փաստով հարուցված քրգործը կարճվել է
Սիսիանում անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու փաստով հարուցված քրեական գործը կարճվել է: Նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներով բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել և այն կարճվել է ոչ բավարար ապացույցներ լինելու պատճառաբանությամբ:
Նշենք, որ անչափահասին բռնաբարելու մեջ կասկածվում է Բ. Ս.-ն, որը Սիսիանի ավագանու անդամ է ընտրվել 2016թ. հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Սիսիանի 16-ամյա աղջիկը հաղորդում է ներկայացրել, որ Սիսիան քաղաքի 23-ամյա բնակիչը, նույն քաղաքում գործող ընկերություններից մեկի գրասենյակում, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, ձեռքով գլխին հարվածելով և բերանը փակելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: